Ռումինական իրավապահ մարմինների աշխատակիցները հաղորդել են, որ կանխել են ազգային տոնին՝ Միավորման օրը նախապատրաստվող ահաբեկչության մասին:
Ըստ Gazeta-ի, ահաբեկչությունը Տիրգու-Սեկուեսկ քաղաքում նախապատրաստում էին հունգարական ազգային-ծայրահեղական կազմակերպության անդամները:
Ձերբակալված անձինք ծրագրում էին տոնական շքերթի ժամանակ ռումբ գործի դնել: Նրանցից մեկի տանը հայտնաբերել են պայթուցիկ սարքը ստեղծելու համար ձեռք բերված նյութերը: