Երեւանում՝ էրեբունի համայնքում դեկտեմբեր 1-ին վաղ առավոտյան ինքնասպանություն է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ռոստոմի փողոցի տներից մեկի բակում վաղ առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել՝ հենարանից կախված վիճակում։
Նախնական տեղեկություններով՝ 50-ամյա տղամարդը ինքնասպանւթյուն է գործել։ Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հանգամանքները պարզվում են։