News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զինվորական հրամանատարությունն ուսումնասիրում է Սիրիայում, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը, սակայն, դրական կողմերի հետ միասին, այս գաղափարը նաեւ բազմաթիվ թերություններ ունի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել Սիրիայում գոտու ստեղծման հնարավորությունը, որտեղ մարդիկ, այդ թվում՝ փախստականները, կարող են թաքնվել եւ իրենց անվտանգ զգալ: Սակայն բացի նրանցից, ովքեր իսկապես արժանի են պաշտպանության, այնտեղ կարող են նաեւ անցանկալի անձինք հայտնվել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Բացի այդ, ըստ նախարարի, այդ գոտու ուղղությամբ ԻՊ-ի զինյալները կարող են հարձակումներ իրականացնել: Ավելի վաղ քննարկվել է սիրիական տարածքում՝ թուրքական սահմանի երկայնքով, այդպիսի անվտանգ գոտի ստեղծել: «Սակայն Թուրքիան պատրաստակամություն չհայտնեց այդ գոտու պաշտպանության համար բավականաչափ ուժեր տրամադրել»,- ընդգծել է Քարթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ