News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մոտ 20 րոպե քննարկելուց հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները որոշեցին Հանրապության փողոցով վերադառանալ Հանրապետության հրապարակ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարներն իրենց հետ տանեն մեքենան, որի մեջ են բարձրախոսները եւ շարժական անիվների վրա ամրացված պաստառները:

Ցուցարարները շարունակում են կանգնած մնալ Հանրապետության փողոցում: Նրանք պահանջում են, որպեսզի ոստիկանները թույլ տան արտոնված հավաքի մասնակիցներին շարժվել առաջ:

Ժիրայր Սեֆիլյանը բարձրացավ մեքենայի վրա, կոչ արեց բոլորին մնալ իրենց տեղերում` հայտարարելով, որ ակցիան շարունակելու են այդտեղ այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանությունը թույլ չտա մեքենային շարժվել։

Սեֆիլյանի խոսքից հետո երթի մասնակիցները փորձեցին բարձրախոսները դուրս բերել մեքենայից, որպեսզի տեղում շարունակեն ակցիան, սակայն ոստիկանները շրջափակեցին մեքենայի բեռնախցիկը եւ թույլ չտվեցին բարձրախոսները դուրս բերել: Երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ կրկին քաշքշուկ սկսվեց: Երթի կազմակերպիչները հայտարարում են, որ առանց բարձրախոսների չեն կարող շարունակել երթը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետության հրապարկում մեծ թվով ոստիկանական ուժեր կան, այդ թվում՝ կարմիր բերետավորներ: Նրանց ու երթի մասնակիցների միջեւ անընդհատ բախումներ են տեղի ունենում:

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ձեռքում է պահում ծաղկեփունջը, որը որոշել էր դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, ինչից հետո սկսվել էր ոստիկանների հետ քաշքշուկը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ