News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատարանը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Վիտալիի Բելյաեւին, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է Լեֆորտովի դատարանի մամուլի քարտուղար Յուլիա Սկոտնիկովան: Նրան մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Բելյաեւը պետական դավաճանության գործով 20-րդ մեղադրյալն է, որի մասին լրատվամիջոցներին հայտնի դարձավ 2015 թվականին:

Այս տարի հայտնի էր դարձել մի քանի անձի «պետական դավաճանության» հոդվածով պատասխանատվության ենթարկելու մասին: Նրանք են Սմոլենսկի մարզի բնակչուհի Սվետլանա Դավիդովան (նրա գործը կարճվել է), Սոչիի օդանավակայանի դիսպետչեր Պյոտր Պարապուլովը, Ռուսաստանի եւ Լիտվայի քաղաքացի Եվգենի Մատայտիսը, Մոսկվայի պատրիարքարանի նախկին աշխատակից Եվգենի Պետրինը, նախկին զինծառայող Վլադիսլավ Նիկոլսկին, Ռուսաստանի հարավից Նահատակյանն ու Կեսյանը, Բաումանի անվան համալսարանի դասախոս Վլադիմիր Լապիգինը:

Ռուսական դատարանները նրանց նկատմամբ 12-15 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող մեղադրական դատավճիռներ են կայացրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ