News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Սիչուան նահանգում ամուսինները 2.7 հազար կմ են անցել, որպեսզի ավելորդ քաշից ազատվելու վիրահատություն անեն։ Լին Յուեն եւ նրա կինը՝ Դեն Յանը, որոշել են նիհարել, որպեսզի կարողանան սեռական կյանքով ապրել եւ երեխաներ ունենալ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Երիտասարդների ընդհանուր քաշը 394 կգ է։ 30-ամյա չինացիների հարսանիքի համար պատվերով հագուստ էին կարել, քանի որ խանութում եղածը նրանց համար  չափազանց փոքր էր։

Պարբերականը նշում է, որ նիհարելու դրդապատճառը եղել է Չինաստանի ամենագեր կնոջ պատմությունը, ով նիհարել էր ստամոքսային շունտավորման միջոցով։ Կինը կես տոննա էր կշռում։

Զույգը ցանկանում է նույն վիրահատությանը ենթարկվել՝ հուսալով, որ դրանով կարող է ազատվել ավելորդ քաշից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ