News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում է իրականացնում Սիրիայում եւ Իրաքում առեւանգած կանանց վաճառքը։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել գերմանական պետական ARD հեռուստաընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը՝ գերմանական ARD-ի թղթակիցները նկարահանել են  թե ինչպես են «Իսլամական պետության ձեռքում գտնվող եզդիներին գումարով գնում եւ հանձնում հարազատներին։

Էբու Միթալ անունով մեկի միջոցով եզդի ընտանիքը դիմել է Թուրքիայում գտնվող ԻՊ-ի ստրուկների շուկայի բյուրո՝ գնելու 2-ից 4 տարեկան 3 երեխաներին, նրանց մորն ու 11 տարեկան մեկ երեխայի։  Էբու Միթալը ինտերնետի միջոցով գնի բանակցություններ է արել ԻՊ-ի հետ եւ գնի հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մեկնել է Թուրքիայի Այնթափ եւ sms հաղորդագրությամբ ստացել ԻՊ-ի բյուրոյի հասցեն եւ այն մարդու անունը, ում պետք է փոխանցի գումարը։

Էբու Միթալը իր վրա ամրացված գաղտնի տեսախցիկով գնացել է ԻՊ-ի բյուրո, որտեղ ԻՊ-ի զինյալը դրամ հաշվելու ավտոմատ մեքենայով է հաշվել բերած գումարը։

Այնուհետ Էբու Միթալը մեկնել է Սիրիա եւ տեղավորվել հյուրանոցում եւ սպասել ԻՊ-ի sms հաղորդագրությանը։ Որոշ ժամանակ անց Միթալին հաղորդագրություն է գալիս, որում նշվում է գերիներին ստանալու տեղն ու ժամը։ Հանդիպման վայր մեկնած եզդի ընտանիքի անդամներն իրենց հարազատներին տեսնելուն պես ուրախությունից երկար արտասվել են։

ARD-ի հետ զրույցում Էբու Միթալը նշել է, թե վերջին մեկ տարում ինքը ԻՊ-ից գնել է 250 եզդի կանանց ու աղջիկների, որոնց համար վճարել է 2,5 մլն դոլար։ Նա շեշտել է, թե ԻՊ-ը եզդի կանանց եւ աղջիկներին վաճառքի է հանում նրանց համարակալելով՝ կից ներկայացնելով լուսանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ