News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում Նվեր Ա.-ից հաղորդում է ստացվել, որ գիշերը, պատուհանը բացելով` իրեն պատկանող խանութից գողացել են 450.000 դրամ, ծխախոտ, կոնյակ եւ այլ ապրանքներ` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար սեպտեմբերի 2-ին բերման ենթարկված, 27-ամյա Էդվարդ Բ.-ն եւ 26-ամյա Էդգար Գ.-ն:

Պարզվել է նաեւ, որ նրանք նախկինում կատարել են նմանատիպ մի քանի գողություններ եւս: Այսպես.

- 2009 թ. դեկտեմբերին պատուհանը բացելով` Սեբաստիայի փողոցում գտնվող մի բնակարանից գողացել են կենցաղային իրեր` պատճառելով 2.500.000 դրամի նյութական վնաս,

- 2010 թ. մայիսի կեսերին Կենտրոն թաղամասի 33 շենքի 1-ին հարկում գտնվող, Սարգիս Գ.-ին պատկանող խանութի պատուհանը կոտրելով` գողացել են 350.000 դրամ, ծխախոտ եւ ոգելից խմիչքներ` պատճառելով 850.000 դրամի նյութական վնաս, իսկ մի քանի օր անց փորձել են կոտրել 1962 թ. ծնված Համբարձում Վ.-ի բնակարանի մուտքի դռան փականը, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել,

- հուլիսի սկզբներին Կենտրոն թաղամասի թիվ 20 շենքի 1-ին հարկում գտնվող, Համբարձում Վ.-ին պատկանող խանութի պահեստի պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելու միջոցով գողացել են 1.500.000 դրամ եւ 15.000 դրամ ընդհանուր արժողության ծխախոտ:

Գողոնը մասամբ առգրավված է: Էդվարդ Բ.-ն եւ Էդգար Գ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ