News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային ներգաղթի ծառայության աշխատակիցները Բայկալի մարզի Ագինյան շրջանում առաջին հավաստագրերն են հանձնել ԱՊՀ երկու քաղաքացիների՝ Տուկմին Շայմոնովին եւ Սեւակ Մանուկյանին: Աշխատանքային գործունեության հավաստիագրի են սպասում ԱՊՀ եւս հինգ քաղաքացիներ:

Տուկմինն ու Սեւակն իրենց ուրախություն չեն թաքցնում, քանի որ հավաստագրի ստացումով ազատվել են մի շարք խնդիրներից:

«Այլեւս պետք չէ դուրս գալ երկրի սահմաններից, որպեսզի կանգնենք միգրացիոն հաշվառման: Իսկ նախկինում պետք էր գնալ Մոսկվա, ապա հայրենիք, դրա համար շատ գումարներ էր անհրաժեշտ: Հավաստագրի ստացմամբ, ոստիկանությունն էլ իրավունք չունի «կպչելու», ամեն ինչ օրինական է»,- ասել են նրանք:

Հավաստագրի տրամադրումը աշխատանքային ներգաղթյալներին թույլ է տալիս տեւական ժամանակով գտնվել Ռուսաստանի Դաշնությունում եւ օրինական աշխատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ