News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքիան վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը՝ զորքեր տեղակայելով Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլախիանը:

« Թուրքիայի կառավարության կողմից նման քայլը ոչ միայն չի նպաստի ահաբեկչությունը արմատախիլ անելուն, այլեւս կհանգեցնի քաոսի ու կվտանգի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է իրանցի դիվանագետը՝ Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այլ երկրների մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին պահանջում է համակարգում իրաքյան կառավարության հետ ու նրա թույլատվությունը՝ Իրաքի տարածքում ռազմական գործողություններ ձեռնարկելու համար, շեշտել է Աբդոլլախիանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիան նախօրեին  քրդական աշխարհազորի (փեշմերգ) ճամբարում տեղակայել էր իր զինված ուժերի խմբավորում, որի կազմում 130 զինծառայողներն են , զրահամեքենաներ ու հրետանի:

Իրաքի ԱԳՆ դեկտեմբերի 5-ին թուրք դեսպանին կանչել է Բաղդադ ու պահանջել, որ Թուրքիան անհապաղ իր զորքերը դուրս հանի Իրաքի հյուսիսային տարածքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ