News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ընտրությունը կատարվել է օրինական, ժողովրդի կամարտահայտումը կատարվել է։ Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Արեֆեւը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ դիտորդական առաքելությունն ուշադիր ուսումնասիրել է Հայաստանի Ընտրական օրենսդրությունը, որը հանրային վերահսկողություն է ապահովում։ «Եվ մենք դրանում համոզվեցինք ընտրատեղամասերում։ Ուզում եմ ասել, որ անձամբ ես եղել եմ 15 ընտրատեղամասերում։ Մենք ո՛չ ընտրողների, ո՛չ ընտրական հանձնաժողովի կողմից օրենսդրության խախտման դիտողություններ չենք նկատել»,- ընդգծել է Արեֆեւը։ Պետդումայի պատգամավորի համոզմամբ՝ ամեն բան հանգիստ է եղել։ «Եվ հավանաբար այն արդյունքը, որը ցույց է տվել հանրաքվեն, հենց հայ ժողովրդի կամարտահայտման արդյունքն է»,- հավելել է Նիկոլայ Արեֆեւը։

Մամուլի ասուլիս մեկ այլ մասնակից, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր Հովհաննես Օհանյանն իր հերթին նշեց, որ որեւէ դիտողություն՝ անգամ ոչ էական, չկա։ «Քվեարկությունն ընթացել է նորմալ մթնոլորտում, ինչն իրոք թույլ է տալիս մարդկանց իրենց տեսակետն արտահայտել նախատսված փոփոխությունների հարցում»,- նշել է Հովհաննես Օհանյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ