News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը վերջին 5 տարում ոչ մի անգամ չի եղել Թուրքիայում: Նա դա բացատրել է Թուրքիայի նկատմամբ մտահոգությամբ, որ իբր, եթե ինքը որոշեր այցելել Թուրքիա, վատ վիճակի մեջ կդներ այդ երկրին, երբ «ոչ ընդունել է կարելի, ոչ` չընդունել»:

«Դա սխալ է, որ 5 տարում Աբխազիայի նախագահը ոչ մի անգամ չի եղել Թուրքիայում, որտեղ այդքան մեծ աբխազական համայք կա»,- հայտարարել է Բագապշը, հավելելով, որ անպայման կայցելի այդ երկիր, հաղորդում է «Ապսնիպրեսը»:

Նրա խոսքով, ներկայումս ինքը նախատեսում է այցելել Թուրքիա եւ հանդիպել աբխազական սփյուռքի հետ: «Վերջերս աբխազական սփյուռքի ներկայացուցիչները հանդիպել էին Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Նրանք արդիական հարցեր էին բարձրացրել, այդ թվում նաեւ Աբխազիայի հետ ծովային հաղորդակցության հարցը: Բայց պետք է հասկանալ, որ մեծ քաղաքականության մեջ կան դժվարություններ: Մենք ձգտում ենք լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ»,- ասել է Բագապշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ