News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորել են ամենաստախոս քաղաքական գործիչների ցանկը, որը կազմել է գերմանական Alles Schall und Rauch պարբերականը՝ ընթերցողների կարծիքների հիման վրա:

Ամփոփելով 2015 թվականը՝ Alles Schall und Rauch-ը որոշել է արտասովոր հարցում անցկացնել: Պարբերականն ընթերցողներին առաջարկել է ընտրել տարվա գլխավոր ստախոսին՝ քվեարկելով այն գործչի օգտին, որի հայտարարություններն ամենաքիչն են վստահություն ներշնչում: Հարցմանը 40 երկրներից ավելի քան 3 հազար մարդ է մասնակցել:

Ըստ RG-ի, արդյունքում «տարվա գլխավոր ստախոս» է ճանաչվել կանցլեր Մերկելը՝ 39% ձայնով: Պարբերականի ընթերցողներին վստահություն չեն ներշնչում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նրանք երկրորդ եւ երրորդ տեղերում են՝ համապատասխանաբար, 21 եւ 18% ձայնով: Հնգյակը եզրափակում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ