News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է չեղարկել CD-ների եւ DVD-ների վերստուգիչ հոլոգրամները: Համապատասխան օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկությունը դեկտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարությանն առընթեր Օրենսդրական կարգավորումների ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը:

Էկոնոմիկայի նախարարությունը, որը պետք է սկավառակները վերահսկի փաթեթավորման հոլոգրամներով, չի կարող հետեւել, արդյո՞ք դրանց գնման պայմանագրերում իսկապես պահպանվում է հեղինակային իրավունքը:

«Դա առաջին պատճառն է: Իսկ երկրորդն այն է, որ այդպիսի կրիչների վաճառքն առանց այդ էլ կրճատվում է, քանի որ ամեն ինչ համացանցում է: Այդ պատճառով ավելի լավ է չեղարկել այդ պահանջը»,- հավելեց Եղիազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ