News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը չպետք է վախենա ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւերից, այլ պետք է դրանք օգտագործի ի նպաստ Հայաստանի: Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցութան (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա նշեց, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին զուգահեռ պետք է գործընթաց սկսի նաեւ ՄԱԿ-ում եւ ներկայացնի, որ 1988-1994 թթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն: «Մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը, ԼՂ հարցը տանենք  ՄԱԿ-ի ներքո գտնվող միջազգային դատարան եւ ԼՂ ազատագրված տարածքները պահանջենք որպես ցեղասպանության փոխհատուցում»,-ասաց Առաքելյանը: ՀՌԱԿ ատենապետի խոսքով՝ Հայաստանի այդ քայլը հնարավորություն կտա հակակշռել Ադրբեջանի կողմից արված քայլերին:

«Մենք վաղուց պետք է այդ նախաձեռնությամբ հանդես գայինք, քանի որ մարդիկ զբաղվել են ցեղասպանությամբ եւ նույնիսկ Խոջալուում սպանել են իրենց՝ Ադրբեջանի քաղաքացիներին: Ե՜ւ Ադրբեջանը, ե՜ւ Թուրքիան, գործել են նույն ձեռագրով:  Թուրքիայիում 1915 թվականին, իսկ Ադրբեջանում՝ 80-ական թվականներին, կար քրեական օրենսգիրք, որը դատապարտում էր մարդ սպանելը, անկախ այն բանից, թե ի՞նչ ազգություն ունի այդ մարդը: Սակայն, երբ կառավարությունն ասում է՝ այս մարդկանց կարող եք սպանել, թալանել, մյուսներին՝ ոչ, առաջ է գալիս խուժանը եւ իրականացնում ցեղասպանություն: Մենք 1915 թվականին Ցեղասպանության ենթարկվածների վկաներ գրեթե չունենք, սակայն տասնյակ հայ փախստականներ ունենք, ու ընկել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ ենք նեյնիմ-նեյնիմ անում»,-նշեց նա: Առաքելյանը  նաեւ հավելեց, որ Հայաստանին միջորդներ պետք չեն, պետք են դատավորներ, քանի որ հայ ազգի նկատմամբ հանցագործություն է կատարվել:  

Նշենք, որ ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայում  սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը: Բանաձեւը ներկայացվել է Ադրբեջանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ