News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տավուշի մարզի եւ Բելառուսի Վիտեբսկի մարզի առեւտրա-արդյունաբերական պալատները Երեւանում համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշել են հայ եւ բելառուս գործարարները, երկու հանրապետությունների միջեւ տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ կա, չնայած, որ վերջին տարիներին հայ-բելառուսական ապրանքաշրջանառության ծավալները պարբերաբար իջնում են: Այդ բացասական միտումը կանխելու նպատակով հայ եւ բելառուս գործարարները պայմանավորվել են համատեղ ձեռնարկություններ ստեղծել: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Վիտեբսկից Հայաստան ներկրել մսա- եւ կաթնամթերքներ: Հայաստանում բելառուսներին հետաքրքրել է հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, քարերի մշակումը:

Բելառուսի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում մարտկոցների արտադրություն սկսելու վերաբերյալ, որը արտահանվելու է Բելառուս: Ստեղծվելու են շինանյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ:

Հայաստանից Բելառուս հիմնականում արտահանվում է էթիլային սպիրտ, դեղամիջոցներ, ոսկերչական ապրանքներ, քարեր, ցեմենտ, տարբեր սարքավորումներ, ծիրան, դեղձ եւ այլն:

Բելառուսից Հայաստան է ներկրվում կաթնամթերթ, շոկոլադ, դեղամիջոցներ, լուցկի, անվադողեր, ծածկոցներ, էքսկավատորներ, խաղալիքներ եւ կահույք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ