News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքում անցած տարվա հոկտեմբերին օծված «Սուրբ Մարիամ Աստվածածին» առաջին հայկական եկեղեցին է Սկանդինավյան երկրներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սկանդինավիայում Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը:

«Համայնքը կարողացավ ձեռք բերել իր սեփական եկեղեցին, որի շուրջ համախմբված համայնքը ջանք չխնայեց՝ հայկական եկեղեցաշինության շունչ տալու շվեդական ճարտարապետության կանոնների համաձայն կառուցված եկեղեցուն, մասնավորապես Սուրբ Խորանի կառուցումը, սրբապատկերները, Մկրտության ավազանն ու Ցեղասպանության 100-րդ տարելիցում երկինք խոյացած խաչքարը, որը պետք է միշտ հիշեցնի մեր տառապյալ ազգի անցյալն ու լուսավոր ապագան»,- ասաց տեր Եղիշեն:

Վարդապետի խոսքով՝ եկեղեցին միշտ ամեն կիրակի մատուցում է Սուրբ պատարագ, ինչպես նաեւ մկրտություններ, պասակադրություններ եւ հոգեհանգիստներ. «Յուրաքանչյուր կիրակի պատարագից հետո նաեւ հյուրասիրություն ենք կազմակերպում: Շվեդական այս քաղաքն արդեն ունի հյուրասեր համայնք: Դա են վկայում նաեւ համահայկական մշակութային միջոցառումները, որը կազմակերպվում են Շվեդիայի հայության համար»:

Նշենք, որ Սոդերթելյեում բնակվում է մոտ 1000 հայ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ