News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ մի քանի օր առաջ իրավապահ մարմինների երեք ղեկավարների հրավիրած ասուլիսը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կեղծիք է համարում:

«Ես դա համարում եմ ուշացած, ես դա համարում եմ կեղծիք, աչքակապություն եւ իրենց անգործության փաստ: Այդպիսի զանգվածային միջոցառման առանձին էպիզոդներով առանձին քննություն տանելու միջոցով փորձ է արվում ամբողջ կազմակերպված հանցագործության էությունը կոծկել»,-հայտարարել է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, իրավապահներն առաջին հերթին պետք է քրեական հետապնդում իրականացնեն Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը չսպասելով ԿԸՀ-ի կողմից նույնիսկ ձեւական պաշտոնական տվյալների հաղորդմանը, միանգամից հայտարարեց, որ հանրաքվեն կայացած է:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե խախտումների վերաբերյալ հրապարակված բոլոր տեսանյութերը մոնտաժված են, իրավապաշտպանն ասել է. «Այո»-ի շտաբի ղեկավարն, ամենայն հավանականությամբ շատ լավ տիրապետում է մոնտաժման արվեստին, այնպես, ինչպես մոնտաժեցին հանրաքվեն: Ուրիշ այլ գործիքի եւ մեթոդոլոգիայի չի տիրապետում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ