News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 8-ին բանաձեւ է ընդունել, որը կոչվում է «Աբխազիայից, Վրաստանից եւ Ցխինվալի շրջանիցփախստականների եւ ներքին տեղահանվածների իրավիճակի մասին»: Բանաձեւն ընդունվել է 50 կողմ եւ 16 դեմ ձայների հարաբերակցությամբ: 86 երկիր ձեռնպահ է մնացել:

Փաստաթղթում անհանգստություն է հայտնվում «Վրաստանում հակամարտությունների հետեւանքով ժողովրդագրական իրավիճակը բռնի փոփոխելու» առնչությամբ, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: Բանաձեւը կոչ է անում ձեռնպահ մնալ սեփականություն ձեռք բերելուց` այլ տեղահանվածների սեփականության իրավունքը խախտելու ճանապարհով: «Գլխավոր ասամբլեան հաստատում է ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխելու անթույլատրելիությունը»,- ասված է բանաձեւում:
Ռուսաստանն այդ փաստաթուղթ անվանել է քաղաքական: ՌԴ ներկայացուցչի խոսքով, Վրաստանը փորձում է իր վրայից գցել 2008-ի սեպտեմբեր 7-8-ի դեպքերի պատասխանատվությունը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, իր հերթին, այս բանաձեւի ընդունումը համարել է Վրաստանի «դիվանագիտական հաղթանակը»: «Սա փոքր դիվանագիտական հաղթանակ է: Վերջնական հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ օկուպանտները կլքեն մեր տարածքը եւ մեր ժողովուրդը կվերադարձնի իր տունն ու հայրենիքն ամբողջությամբ: Բայց մինչ այդ մենք պետք է բազմաթիվ փոքր դիվանագիտական ճակատամարտեր ունենանք այն ռեսուրսներով, որոնք ունենք»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Նշենք, որ Ադրբեջանը կողմ է քվեարկել այդ բանաձեւին, իսկ Հայաստանը պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումը եւ դեմ է քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ