News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այցելությամբ Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական  Թինա Քեյդենաուն հանդիպել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի եւ «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի հետ:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությունը հայտնել է Աղազադեն, հանդիպման ժամանակ քննարկման առարկան եղել է Ադրբեջանում տիրող հասարակական քաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ընտրությունների անցկացման սկզբունքները, կուսակցությունների վերաբերմունքն ընտրություններին, ընդդիմության մասնակցությունը դրանց, «Հավաքների ազատության մասին» օրենքը, ընտրական օրենսգրքի պահանջներին հետեւելը, քարոզչության համար համար հեռուստատեսությամբ ժամ տրամադրելը եւ այլ հարցեր: Քննարկվել է նաեւ Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր իրավիճակը:

Այսօր ավելի վաղ Քեյդենաուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:  Այդ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների, ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի եւ մի շարք այլ խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ