News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Վերջիին ժամանակներս Հայաստանում նկատվում է արտաքին առեւտրի ցուցանիշների վատթարացում ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ոլորտում: Մեծամասամբ դա կապված է ԱՊՀ-ում եւ ԵՏՄ-ում մեր առաջատար գործընկեր Ռուսաստանի ճգնաժամի խորացման հետ:

Հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանման ծավալները տարեկան հաշվարկով կրճատվել են 27.1 մլն դոլարով կամ 2.2 տոկոսով: Ընդ որում, ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալը պակասել է 80.6 մլն դոլարով կամ 27.5 տոկոսով: Այսինքն՝ ավելի քան մեկ քառորդով: Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրներ արտահանման անկումը ավելի քիչ է եղել՝ մոտ 3.3 մլն դոլար կամ 0.9 տոկոս: Մյուս երկրներ արտահանման ծավալներն անգամ աճ են գրանցել 56.8 միլիոնով կամ 9.7 տոկոսով, ինչը մասամբ փոխհատուցել է վերանշյալ անկումը:

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանից արտահանման կրճատման բացարձակ ծավալով «առաջատարը» Ռուսաստանն է: Հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 74.6 միլիոնով կամ 29,4 տոկոսով: Այնուհետեւ գալիս է Ուկրաինան, որին բաժին ընկնող արտահանումը պակասել է 5.2 միլիոնով կամ 54.9 տոկոսով:

Ռուսական աղբյուրների համաձայն՝  Ռուսաստանի արտաքին առեւտրի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը 0.2 տոկոսից էլ քիչ է: Այս ցուցանիշով մենք զիջում ենք, օրինակ, Ադրբեջանին, որի բաժինը 0.5 տոկոս է: Հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի համար Ռուսաստան արտահանվող ապրանքները պակասել են 45.1 տոկոսով, իսկ ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանի համար՝ 18.8 տոկոսով:

Նշենք, որ այս առումով «ռեկորդը» (Ուկրաինան չհաշված)  պատկանում է մեզ: Այսպես՝ ԱՊՀ երկրներից Ռուսաստան ներմուծման ծավալները կրճատվել են 38.0 տոկոսով, իսկ ԵՏՄ երկրներից՝ 32.0 տոկոսով: Թվերն իհարկե տպավորիչ են: Սական մենք «կարողացել ենք» գերազանցել անգամ այս ցուցանիշը:

Ռուսաստանը Ադրբեջանից հիմնականում ներկրում է սննդամթերք եւ քիչ քանակությամբ հանքային մթերքներ, նավթ եւ նավթամթերք: Մեր արտահանումը հիմնված է կոնյակի եւ բերքահավաքի սեզոնին նաեւ թարմ մրգերի վրա: Ռուսաստանից մենք ներկրում ենք հիմնականում բնական գազ, նավթամթրեք եւ ցորեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023թ. վերարտահանումը ՌԴ ավելացել է 76,8, իսկ հայկական ապրանքների արտահանումը՝ 7,5 տոկոսով. նախարար
Վերարտահանումը ՌԴ ավելացել է 76,8 տոկոսով...
Կառավարության ֆիսկալ քաղաքականությունը 2023թ. եղել է չեզոք. նախարար
Ֆիսկալ քաղաքականությունը չեզոք էր...
Պետբյուջեի դեֆիցիտը 2023թ. կազմել է ՀՆԱ 2 տոկոսը. ֆինանսների նախարար
Պետբյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ 2 տոկոսը...
Այդ գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ թոշակառուների տրվող հետվճարի մասին
Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար…
2023-ի միջին ամսական անվանական աշխատավարձը 2022-ի նկատմամբ աճել է 14,6 %-ով, իրական աշխատավարձը՝ 12,4 %-ով. Փաշինյան
2023 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա…
Հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
2024 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ (այսինքն՝ հեղափոխությունից առաջվա աշխատատեղերի նկատմամբ) աշխատատեղերը ավելի...
Ամենաշատ