News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  վարույթ է ընդունել ՀԱԿ-ի դեռեւս 2010 թվականի ներկայացված հայցն ընդդեմ ՀՀ իշխանությունների։ Այն ժամանակ հայցը ներկայացվել է ՀՀՇ-ի անունից, որի իրավահաջորդն է ՀԱԿ-ը։  Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ 

Հայցը վերաբերում է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու քաղաքապետարանի մերժումին։

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մեր հանրահավաքների ու երթերի դիմումները  մերժել էր քաղաքապետարանը, հայաստանյան դատարաններից հետո մենք դիմեցինք Եվրադատարան, երկու օր առաջ ստացել ենք որոշումն այն մասին, որ մեր գործը վարույթ է ընդունվել։ Սա շատ լավ նախադեպ է»,-ասաց Արամ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ