News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

2015 թ. ընթացքում որոշակի առաջխաղացում է նկատվել Ռուսաստանից Հայաստան ներկրման տեսակետից: Այս մասին դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով Եվրասիական տնտեսական միությունում ձգտելու են առեւտրի ազատական ռեժիմի: «Այսինքն Մաքսային միությանը անդամ երկիրների միջեւ հնարավորինս շատ են խրախուսելու փոխադարձ առեւտուրը: Կա ենթադրություն, որ երրորդ երկրների նկատմամբ քվոտավորման որոշակի ռեժիմներ կկիրառվեն: Հայաստանն այս հարցում խնդիր ունի, քանի որ մեր երկրի ներմուծման ծավալում ամենամեծ տեղը Եվրամիության երկրներն են զբաղեցնում»,- նկատել է Գագիկ Մակարյանը:

Այդ տեսակետից, շարունակեց նա, շատ տեղին է, որ Հայաստանը ԵՄ շրջանակում սկսում է մեր երկրում հավաքման արտադրությունների խրախուսման ծրագիր: «Կարծում եմ, որ շատ լավ տարբերակ կլինի Հայաստանի համար, եթե մենք կարողանանք հավաքման արտադրությունները զարգացնել ու եվրոպական կիսաֆաբրիկատների հիմքով ստեղծել արտադրություն, որը կհամապատասխանի եվրոպական որակին: Բայց ավելի էժան կլինի, քանի որ հայկական աշխատուժն էժան է ու հարկերն էլ շատ ավելի ցածր, հետեւաբար այդ ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՏՄ երկրներ արտահանելու համար»,- ասել է Հայաստանի գործատուների միության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկի ստորագրման արարողությունը
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է…
Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով մեկնում է Աբու Դաբի
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում...
Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան
Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են...
Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա․ անիմացիոն հոլովակ
2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության...
Վերջին ամսում «Երևանի ավտոբուս» ընկերության միջին օրական հասույթը աճել է շուրջ 4 մլն դրամով
Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որն ավելի է նախորդ շաբաթվա հասույթից 9 մլն 592 հազար 100 դրամով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ