News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2016 թ. սկզբին հայկական խանութների վաճառասեղաններին հնարավոր կլինի տեսնել լիտվական առաջին ապրանքները: Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Լիտվայի Արտակարգ ու Լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ հավելելով, որ դա կլինի Հայաստանի ու Լիտվայի տնտեսական հարաբերությունների ոլորտում 2015 թ. ամենամեծ ձեռքբերումը:

Դեսպանի խոսքով 2015 թ. յուրահատուկ էր Հայաստանի ու Լիտվայի երկկողմանի հարաբերությունների տեսակետից: Նոյեմբերի 27-ին, հիշեցրեց դիվանագետը, Վիլնուսում կայացավ Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: «Արձանագրության մեջ, որը ստորագրվել է Վիլնուսում, մենք թվարկել ենք 11 ոլորտներ, որոնց ուղղությամբ աշխատելու ենք 2016 թ.»,-նշեց Պետրիկասը:

Դիվանագետի լավատեսական տրամադրվածությանը նպաստել են նաեւ բիզնեսի ներկայացուցիչների պատվիրակությունների այցերը: «Հայաստան այցելած ամենաուժեղ պատվիրակությունը Լիտվայի Աշխատանքի ու արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Բերգեսի ղեկավարած պատվիրակությունն էր: Նա 20 գործարարների հետ միասին 2015 թ. մարտին ժամանեց Հայաստան ու տեսավ մեր տնտեսական համագործակցության շատ մեծ ներուժը»,- գոհունակությամբ հավելեց Էրիկաս Պետրիկասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ