News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Իրաքը պլանավորում է կրճատել Թուրքիայից ներկրվող ձեթի ծավալները երկու երկրների միջեւ ստեղծված քաղաքական լարվածության պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի առեւտրի նախարարության պաշտոնյային:

«Ծրագրում ենք թուրքական ձեթը փոխարինել տեղական արտադրության եւ այլ երկրներից ներմուծված ձեթով»,- ասել է պաշտոնյան՝ չնշելով այդ քայլի պատճառը:

Միաժամանակ Բաղդադում գործող «Ալ Բաինա ալ Ջադիդա» թերթը գրել է, որ սրանով Իրաքն իր դժգոհությունն է հայտնում թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքում տեղակայելու դեմ: Աղբյուրը նշում է նաեւ, որ Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նախորդ շաբաթ Իրաքի առեւտրի նախարար Մոհամեդ Շիա ալ-Սուդանին քննարկել է թուրքական ձեթի փոխարեն Հայաստանից ձեթ ներկրելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես է Հաշվեքննիչ պալատը ներկայացնելու առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը․ Մանավազյանը մանրամասնել է
Նախաձեռնությունը բարձրացնելու է հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ԱԺ ներկայացված տեղեկատվության որակը...
Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է...
Սպանդանոցային գործունեության վերահսկողությունը կխստացվի. նախագիծը քննարկվել է ԱԺ-ում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական...
Միջազգային տարբեր կառույցներ 2024-ի համար ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում. ԿԲ նախագահ
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է…
Հայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար
Հայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը...
ՄՊՀ նախագահ. ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին
Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր սպառողների շահերի պաշտպանության առումով շատ կարևոր փուլում է գտնվում. քննարկումներ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ