News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բոլոր մեծահասակները գիտեն, որ ստելը լավ բան չէ, առավել եւս երեխաներին, բայց ինչպես վարվել Ձմեռ խպապի դեպքում: Ծնողների մի մասը ողջունում է բարի պապիկի մասին առասպելը, քանի որ իրենք հիշում են, թե որքան էին ուրախանում, երբ տոնածառի տակ գտնում էին այդքան սպասված նվերները: Նրանք անհամբերությամբ սպասում էին, թե երբ է գալու Ծմեռ պապն ու նվերներ բաժանի: Ծնողների մի մասն էլ դեմ է հորինված պատմություններին՝ կրոնական կամ այլ նկատառումներից ելնելով:

Լանքաստերի համալսարանի հոգեբան Ջարեդ Պյացան վստահ է, որ մեծահասակների ճիշտ պահվածքի դեպքում՝ թե Ձմեռ պապի գոյությանը հավատալը, թե չհավատալը չեն վնասի երեխաներին: Մասնագետը վերլուծել է այս խնդրի առնչությամբ կողմ եւ դեմ փաստարկները, հաղորդում է Informing-ը:

Ձմեռ պապին հավատալը դրական հույզեր է առաջացնում, երբ երեխաները հանդիպում են նրան: Բացի այդ, երեխաներին ուրախացնում են Ձմեռ պապի բերած նվերները: Իհարկե այս բոլոր էֆեկտները կորչում են, երբ երեխան իմանում է, թե ով է իրականում նվերները թողնում տոնածառի տակ:

Բայց կան նաեւ դեմ փաստարկներ, որոնցից առաջինը սուտն է, որ պատմում են երեխաներին, քանի որ հետո, երբ նրանք իմանում են ճշմարտությունը, խարխլվում է ծնողների նկատմամբ հավատը:

Մասնագետի խոսքով, այդ բացասական էֆեկտը կարելի է հարթել, օրինակ երեխային բացատրելով, որ ստել են միայն այն պատճառով, որ չեն ցանկացել զրկել փոքրիկին հեքիաթի ու հրաշքի մասին հավատից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ