News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները զինծառայողների են ուղարկել Էլ-Քաթիֆ քաղաք՝ ճնշելու բողոքի ցույցերը, որոնք սկսվել են շիա քարոզիչ, այաթոլա Նիմր ան-Նիմրի մահապատժից հետո: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով իրանական Fars լրատվական գործակալությունը:

Հունվարի 2-ին զանգվածային ցույցեր են անցնում թե՛ ան-Նիմրի հայրենի քաղաք Էլ-Քաթիֆում, թե՛ Սաուդյան Արաբիայի արեւելքի մյուս շրջաններում, որոնց բնակչությունը գերազանցաբար շիաներ են:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր ահաբեկչության մեղադրանքով դատապարտված 47 մարդու մահապատժի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածների թվում էր շիա քարոզիչ ան-Նիմրը: Այաթոլան այն շարժման ակտիվ մասնակիցներից էր, որը պայքարում էր թագավորության հպատակներին ավելի լայն ազատություններ տրամադրելու, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար եւ հանդես էր գալիս կրոնական փոքրամասնությունների հետապնդումների դեմ: Տարբեր երկրների շիա քաղաքական գործիչները դատապարտել են ան-Նիմրայի մահապատիժը: Մերձավոր արեւելքի տարբեր երկրներում բողոքի ցույցեր են անցկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ