News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից  կաշառք ստանալու դեպք:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը   համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված  են, 11.01.2016թ.-ին նաեւ ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը...
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածներից 5-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից 5-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում. այդ թվում՝ NEWS.am-ի օպերատորը...
Մանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը
Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց…
Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին
Ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում…
Սալվադորում հորդ անձրեւների պատճառով զոհվել է 14 մարդ
14 մարդ դարձել է հորդ անձրեւների զոհ...
Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում
Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը...
Ամենաշատ