News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից  կաշառք ստանալու դեպք:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը   համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված  են, 11.01.2016թ.-ին նաեւ ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը
Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց…
Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին
Ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում…
Սալվադորում հորդ անձրեւների պատճառով զոհվել է 14 մարդ
14 մարդ դարձել է հորդ անձրեւների զոհ...
Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում
Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը...
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
Որսորդական հրացան, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու...
Ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել
Մինչ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ