News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել որպես խորհրդարանի նախագահ աջակցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնականը եւս բարձր է գնահատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների մակարդակը` ակնկալելով, որ համագործակցությունը կշարունակվի: Այդ գործընթացում նա կարեւոր է համարել խորհրդարանի դերը: Թինա Քեյդենաուի կարծիքով` հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն դրական զարգացումներ ունենալ, եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` վերջերս Երեւան կատարած այցը ազդանշան էր, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: ԱՄՆ-ը ակնկալում է շարունակել գործակցությունը տարբեր ոլորտներում, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հարցի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հարցի կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ ողջունել ԱՄՆ-ի ջանքերն այդ ուղղությամբ:

Թինա Քեյդենաուն համամիտ է եղել, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ հարցն այլ ատյաններում բարձրացնելը չի կարող օգտակար լինել կարգավորման գործընթացի համար:
Անդրադարձ է կատարվել նաեւ օրենսդրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներում խորհրդարանների դերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ