News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի հունվարի 14-ի նիստին որոշում է կայացվել հայտարարությամբ պատասխանել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այն հայտարարությանը, թե Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ չեն ոչնչացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, որն էլ առաջարկության հեղինակն է:

«Պետք է այդ հայտարարությանը արձագանքել եւ ավելի լուրջ բացատրություն ակնկալել, քանի որ Մոսկվայի Պատրիարքության տված բացատրությունն անբավարար է»,-նշեց Հանրային խորհրդի անդամը:

Կարինե Դանիելյանը նշեց, որ հունվարի 15-ին Հանրային խորհրդի նիստում կորոշվի, թե ինչ ձեւաչափով են համարժեք պատասխան պահանջելու Պատրիարք Կիրիլի հայտարարության վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ բաց նամակով պետք է դիմել Ռուսաստանի դեսպանություն, բայց ֆորմատը կորոշվի Հանրային խորհրդի նիստում, այժմ աշխատում ենք հայտարարությունում լրացումներ անելու վրա»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված Համայն Ռուսիո պատրիարքի հարցազրույցը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում։ Դրանից հետո պատրիարքի մամլո խոսնակ Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հարցազրույցի տվյալ հատվածի մեկնաբանությամբ: Նրա խոսքով, Կիրիլ պատրիարքը որպես օրինակ է բերել Օսմանյան կայսրությունը, որի պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ գործող կարգերն ապահովում էին կրոնական փոքրամասնությունների համեմատական անվտանգությունն ու կյանքի կայունությունը:

Նա նշել է, որ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս արտահայտվել է պաշտոնական հայտարարություններով, պատրիարքի ելույթներում, ինչի վառ ապացույցն է, մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ