News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիան այսօր տոնում է ժողովրդավարության հաղթանակը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո:

CNN Turk-ի փոխանցմամբ, վարչապետն ասել է, որ հանրաքվեին փոփոխությունների օգտին քվեարկել է 58 տոկոսը, եւ դա Թուրքիայի ժողովրդի հաղթանակն է: Էրդողանը նշել է, որ բնակչության 77 տոկոսը մասնակցել է հանրաքվեին, եւ հաղթել են ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» քվեարկածները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 26 փոփոխություն էր առաջարկել՝ թուրքական սահմանադրությունը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու համար: Ընդդիմությունը պնդում է, որ փոփոխությունների ընդունումը վերացնում է դատական համակարգի անկախությունը եւ ապագայում կարող է հանգեցնել իսլամիստների բռնապետության:

Հանրաքվեն Թուրքիայում անցել է հանրաքվեն բոյկոտողների զանգվածային ձերբակալությունների ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ