News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն է մեղադրել երկրում տիրող պատերազմական ու տնտեսական վիճակի համար։ Քըլըչդարօղլուն խիստ քննադատել է Էրդողանին՝ խաղաղության կոչ անող գիտանակների դեմ հետաքննություն անցկացնելու հրահանգ տալու համար։

«Հիմա ես ուզում եմ Էրդողանին հիշեցնեմ։ Թափթփուկ բռնապետ, դու ինչ գիտես, թե նամուսն ու պատիվն ինչ է։ Կամ անկողմնակալություն պահի, կամ էլ քեզ ամեն օր հիշեցնելու եմ նամուսի ու պատվի մասին։ Կամ էլ թե դու ի՞նչ գիտես, թե նամուսն ու պատիվն ի՞նչ»,-ասել է Քըլըչդարօղլուն։

Քեմալ Քըլըչդարօղլուի այս խոսքերից հետո դահլիճում գտնվող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատվիրակությունը լքել է դահլիճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ