News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել: Այդ մասին հայտնել է էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն   «Ռուսթավի 2»-ի եթերում:

Նրա խոսքով, վրացական կողմը կտրական անհամաձայնություն է հայտնել  «Գազպրոմի» պահանջին, որ Վրաստանը գազի տարանցման արժեքը ստանա ոչ թե հումքով, այլ փողով, բայց ռուսական ընկերությունը բացահայտորեն ակնարկել է, որ հակառակ դեպքում Հայաստանին գազով կապահովի Իրանի միջոցով: 

«Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական վճարման, դուք գիտեք, որ գազի անցնող ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում, մենք դա ստանում ենք որպես հումք:  Իհարկե մեզ համար դա նորություն էր: Երբ նրանք նման պայման դրեցին, մենք կտրական անհամաձայնություն հայտնեցինք, սակայն հանդիպմանը մեզ ասացին, որ Ռուսաստանը Իրանով Հայաստանին գազ մատակարարելու ռեալ հնարավորություն ունի. հնարավոր է, որ առաջին տարում դժվար լինի մատակարարել ամբողջ ծավալը, սակայն հետագա տարիներին «Գազպրոմը» կօգտվի նման տեխնիկական հնարավորությունից: Հետեւաբար, մենք նախարարությունում վերլուծեցինք, թե որքան իրական է նրանց ներկայացրած վերջնագիրը եւ պարզեցինք, որ այսօր  «Գազպրոմը» կարող է Հայաստանին Իրանի միջոցով մատակարարել մոտ  1 մլրդ խորանարդ մետր գազ, բայց որոշ ներդրումների իրականացումից հետո կկարողանան ամբողջությամբ բավարարել հայկական շուկան: Այդ սպառնալիքը, բնականաբար, կա եւ մեզ համար եւ էներգետիկ տեսանկյունից դրա հետեւանքները շատ ծանր կլինեն», - նշել է Կախա Քալաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ