News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը շուտով կհայտարարվի մալարիայից ամբողջովին ազատված երկիր: Այս մասին սեպտեմբերի 13-ին տարծաշրջանային նստաշրջանի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական կոմիտեի տնօրեն Սյուզաննա Յակաբը:

Նրա խոսքով, վերջին 15 տարում մալարիայով հիվանդացությունը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում կրճատվել է 100-ավոր անգամ:

Յակաբը նշել է, որ 1995-ին Եվրոպական տարածաշրջանում մալարիայով հիվանդների թիվը հասնում էր տարեկան 90 հազարի, իսկ 2009-ին այդ ցուցանիշն իջել է 295-ի:

Մոտ ժամանակներս, ընդգծել է Յակաբը, ԱՀԿ-ն մտադիր է մալարիան հաղթահարած երկրներ ճանաչել Հայաստանն ու Թուրքմենստանը: Հայաստանն այդպիսին կհայտարարվի 2011-ին:

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տվալներով, ներկայումս մալարիայի օջախները պահպանվում են Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ