News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկ»-ին տրված սուբորդինացված վարկը կավելացնի ֆինանսների հասանելիությունը հայկական բիզնեսի համար, որը զգում է զարգացող շուկաներում եւ, մասնավորապես, տարածաշրջանում տնտեսական անկման հետեւանքները: Հունվարի 21-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ ֆինանսական համաձայնագրերի կնքման արարողությունից հետո այս մասին հայտարարեց Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաշ Թելման:

IFC-ն ծրագրում է 2016 թվականին Հայաստանում ներդրումները ավելացնել՝ հասցնելով 100 մլն դոլարի: Սրանում ներառված է «Ամերիաբանկ»-ի վարկը, որին կավելանան նաեւ իրական հատվածում ծրագրերն ու իշխանությունների խորհրդատվական աջակցության նախագծերը:

1995 թվականից IFC-ն Հայաստանում 47 նախագծերում 340 մլն դոլար է ներդրել: Կորպորացիան նաեւ ավելի քան 122 մլն դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել առեւտրային գործարքներին, երկրում բիզնես մթնոլորտի բարելավմանն ուղղված խորհրդատվական մի շարք ծրագրեր իրականացրել:

«Ամերիաբանկ»-ը ակտիվներով, վարկային պորտֆելով, պարտավորություններով եւ ներդրումներով Հայաստանի խոշորագույն բանկն է: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է գրեթե 200 մլն դոլար, իսկ 2015 թվականի վերջին ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամենաշատ