News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում առաջարկել են դոլարային թղթադրամների վրայից հանել երկրի պաշտոնական կարգախոսը «Աստծուն ենք մենք ապավինում» (In God We Trust): Օհայո նահանգի աթեիստների խումբը համապատասխան հայցը ներկայացրել էր Աքրոն քաղաքի Դաշնային շրջանային դատարանին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով World Religion News պորտալը:

Հայցվորների ներկայացուցիչ Մայքլ Նյուդոուն շեշտել է, որ «Աստծուն ենք մենք ապավինում» արտահայտությունը խախտում է ԱՄՆ սահմանադրությունը, համաձայն որի եկեղեցին պետք է պետությունից անջատ լինի: Եթե դատարանը աջակցի նրանց, կարգախոսն այլեւս չեն տպագրի նոր թողարկվող թղթադրամների վրա:

Համացանցում այս նախաձեռնության վերաբերյալ գնահատականները միանշանակ չեն: Մասնավորապես հանրապետականների կողմից առաջադրված՝ նախագահի թեկնածու Բեն Քարսոնը իր Twitter միկրոբլոգում դեմ է արտահայտվել հայցվորների պահանջին: The Daily Beast-ի տեսաբան Քանդիդա Մոսսն էլ իր հերթին նկատել է, որ «Աստծուն ենք մենք ապավինում» արտահայտությունը որպես կարգախոս ընդունվել է սառը պատերազմի տարիներին: Ամերիկյան իշխանությունները որոշել են օգտագործել այն որպես հակակշիռ խորհրդային աթեիզմին:

Նյուդոուն առաջին անգամ չէ դատարանում հանդես գալիս պետության դեմ: Նախկինում նա պարտվել էր այն հայցերը, որոնցով պահանջում էր ամերիկյան դրոշի հավատարմության երդման տեքստից հանել «Աստծու առաջ» բառերը:

Առաջին անգամ In God We Trust արտահայտությունը ամերիկյան մետաղադրամի վրա հայտնվել է 1864 թ.: Որպես կարգաախոս այն ընդւոնվել է 1956 թ.: 2002 թ. օրենքը հաստատել է ամերիկյան դրոշին հավատարմության երդման շարադրանքում դրա գործածման իրավականությունը : 2011 թ. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը առաջարկել է մի բանաձեւ, որը հաստատում է այդ արտահայտության կարգավիճակը, որպես Միացյալ նահանգների ազգային կարգախոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ