Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարությանը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել կեղծ փաստաթղթերին՝ նկատի ունենալով այսօր ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը՝ Սարսանգի ջրամբարի մասին:
Նախարարը հանրապետության ղեկավարությանը խորհուրդ է տվել շարունակել ջրային քաղաքականության ոլորտոմ անցկացվող աշխատանքները:
«Ես բազմիցս եղել եմ այնտեղ ու կարող եմ ասել, որ ինչպես ԽՍՀՄ ժամանակներում , այդպես էլ հիմա իրականացվում է համալիր աշխատանք, որն ուղղված է անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ բոսնիացի խորհրդարանականի միակողմանի զեկույցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների գործածմանը: