News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը հասկանալու համար լակմուսի թուղթ են Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա դեմոկրատական միության հիմնադիր, Սլովակիայի ազատության համար պայքարի ականավոր մարտիկ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, սեպտեմբերի 10-ին ելույթ ունենալով Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովում։ Նա մասնավորապես, ասել է. «Թուրքիան 70 մլն բնակիչ ունի, իսկ Հայաստանը՝ 3 մլն։ Երկու երկրներում էլ խորհրդարանական համակարգ է հաստատված, իսկ կառավարությունը նշանակվում է ընտրությունների արդյունքում, ընդ որում՝ Թուքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ կազմակերպության դոկտրինը հիմնված է ժողովրդավարության եւ հումանիզմի վրա։

Եվ, չնայած դրան, հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով փշալար է ձգվում՝ Հայաստանի համար փակելով բոլոր ելքերը։

Դա ինձ հիշեցնում է «սոցիալիզմի» դարաշրջանը Չեխոսլովակիայում, երբ նման իրավիճակ էր Սլովակիայի եւ Ավստրիայի սահմանին։ Սակայն այն ժամանակ դիմակայության կողմերն էին տոտալիտար Չեխիան եւ ժողովրդավարական Ավստրիան։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա գաղափարական անտագոնիզմ, այդուհանդերձ, Թուրքիան Հայաստանի նկատմամբ տրանսպորտատնտեսական ու քաղաքական շրջափակում է իրականացնում։

Դա շատ ավելի վատ է, քան Չեխոսլովակիայում «սոցիալիզմի ժամանակ էր, քանի որ այս երեւույթը գաղափարական պատճառաբանության չի ենթարկվում։

Ես նույն ռեժիմի ծնունդ եմ, սակայն 20 տարի է արդեն, ինչ ապրում եմ ազատ երկրում եւ ոչ մի կերպ կատարվածը չեմ հասկանում։

Քաղաքականության իմաստն այսօր եւ վաղը լավագույնի համար պայքարելն է, սակայն անցյալը հնարավոր չէ շրջանցել ու մոռանալ։ Ես 1990թ. եղել եմ ազատ Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահը եւ ես եմ անցկացրել երկու բանաձեւերը մեր խորհրդարանում՝

1. Առաջին բանաձեւով Սլովակիայի խորհրդարանը ներողամտություն էր հայցում Սլովակիայի՝ ազգությամբ հրեա քաղաքացիներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սլովակիայից արտաքսվելու համար։

2. Երկրորդ բանաձեւի համաձայն՝ ներողամտություն էր հայցվում ազգությամբ գերմանացի Սլովակիայի քաղաքացիներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սլովակիայից արտաքսելու համար։

Մի՞թե սա հանուն ավելի լավ ապագայի կառուցման՝ անցյալի անփառունակ էջերի հետ քաղաքակիրթ հաշտեցման օրինակ չէ։

Թուրքիան չի կարող հերքել 1915թ. հայերի Ցեղասպանություն իրականացնելու փաստը, չէ՞ որ հայերը ոչնչացվել են իրենց իսկ հողերի վրա, միայն նրա համար, որ հայ են։

Եվ, վերջապես, ցանկանում եմ  անդրադառնալ խորհրդանշական, սակայն կարեւոր մի հարցի։ Խոսքը բիբլիական Արարատ լեռան մասին է։

Հայերի համար այն իրենց պատմական քրիստոնեական ժառանգության հարցն է։ Ե՞րբ է Թուրքիան  ազատ մուտքի հնարավորություն տալու դեպի Արարատ։ Թույլ տվեք սուր դնել հարցը. հնարավոր չի՞ համարում, արդյոք, ժամանակակից Թուրքիան, Արարատ լեռան վերադարձը հայերին։ Դա կլիներ աննախադեպ քայլ ոչ միայն ապագա խաղաղ գոյակցության, այլեւ ամբողջ աշխարհում Թուրքիայի հեղինակության բարձրացման համար»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ