News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, մայրաքաղաքի բնակարանների գները՝ դրամով արտահայտված, վերջին տարիներին գրեթե չեն փոխվել: Ընդ որում զարմանալի «կայունությամբ» է աչքի ընկել Կենտրոն էլիտար թաղամասի 1 քառ մետրի գինը, որն արդեն մի քանի տարի է չի շեղվում 428 հազար դրամից:

Սակայն Հայաստանի արժութային շուկայում դոլարի ամրապնդումը փոփոխություններ է մտցրել անշարժ գույքի արժեքում: Եթե այդ «կայուն» գները արտահայտենք համաշխարհային արժույթի փոխարժեքով, ապա հստակ նկատելի կդառնա, որ դրանք անկում են ապրել:

Հավելենք, որ ասենք բնակարանի գնորդական պահանջարկում աճով չի գրանցվել: Հակառակը, անված տարված հունվար – սեպտեմբեր ժամանակահատվածի տվյալներով  բնակարանների ու առանձնատների առքուվաճառքի գործարքների քանակն ընդհանուր առմամբ հանրապետությունում կրճատվել է: Նկատենք, որ Հայաստանի բնակարանների խոշորագույն շուկան մայրաքաղաքում է:

Այս երեւույթները խնդրել ենք մեկնաբանել Վարդան Ավագյանին՝ Երեւանի կենտրոնում անշարժ գույքի հարցերում մասնագիտացած «Կասկադ ռիելթի» անշարժ գույքի հանրահայտ գրասենյակի տնօրենին: Փորձագետը նշեց, որ 2008-2012 թթ. գնորդական պահանջարկում անկում էր նկատվում: Հետո բնակարանի շուկայում իրավիճակը կայունացել էր ու նույնիսկ գնորդական պահանջարկի աճ էր նկատվել: Բայց այդ դրական տեղաշարժը երկար չի տեւել:

Ինչպես հայտնի է, 2014 թ. դեկտեմբերի 15-ից ( որը պատմության մեջ մտել է որպես «սեւ երկուշաբթի») սկսվել է ռուսական ռուբլու անկումը, ինչը բացատրվում էր նավթի համաշխարհային գների՝ բարելի դիմաց 70 դոլարից ցածր իջնելու ազդեցությամբ: Բայց ի՞նչ առնչություն ունի ռուսական ռուբլու փոխարժեքը Երեւանի էլիտար կենտրոնի բնակարանների գների հետ: Պարզվում է, որ ամենաանմիջական:

Բանն այն է, որ հայաստանյան գնորդներից բացի անշարժ գույք են ձեռք բերում նաեւ մեր սփյուռքի ներկայացուցիչները: Նրանց շրջանում հատկապես մեծ պահանջարկ ունեն քաղաքի էլիտար կենտրոնի բնակարանները: Վարդան Ավագյանի կարծիքով, Երեւանի կենտրոնում բնակարանների գնորդական պահանջարկի զգալի մասը ( մոտավորապես 65-75 տոկոսը) հենց արտաքին պահանջարկով է ներկայացված, որի մոտավորապես կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ռուսական «սեւ երկուշաբթիի» հետեւանքները, արդեն անցած տարվա գարնանն ազդել էին մեր անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես կրճատվել էր Ռուսաստանից բնակարանների պոտենցիալ գնորդների կոնտինգենտը: Այս մասին մասնագետի դատողությունների հիմքում  անշարժ գույքի գրասենյակին այդ երկրի գնորդների կողմից ներկայացված դիմումների դինամիկան է:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ