News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի ադրբեջանցիները Ղուրանն անարգելու համար բողոքի ակցիա են կազմակերպել։

Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, «Ահլի-Բեյթ» համայնքը Մառնեուլում իշխանությունների կողմից արտոնված բողոքի ցույց է կազմակերպել՝ ի նշան ԱՄՆ-ում Ղուրանի անարգման։

Կազմակերպության անդամներից բացի, ակցիային միացել են նաեւ Մառնեուլում բնակվող մահմեդական հավատացյալներ, ինչպես նաեւ ադրբեջանցի լրագրողներ։ Բողոքի ցույցին մասնակցել է 500-600 մարդ։ Ակցիայի ժամանակ հնչել են «Ալլահ Ակբար», «Չկա այլ սրբություն Ալլահից բացի», «Ղուրանը երջանկության եւ հրահանգների գիրք» կարգախոսներ։

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին՝ Սպիտակ տան առաջ 2001 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակման օրը, Ղուրան էին պատռել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ