News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

«Մուսավաթ» կուսակցության Բաքվի գրասենյակում տեղի է ունեցել ԱԱՃԿ-Մուսավաթ ընդդիմադիր-ազգայնական բլոկի խորհրդակցությունը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, խորհրդակցությանը մասնակցել են «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարը, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, կուսակցությունների մարզային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իր ելույթում Ալի Քերիմլին հայտարարել է, որ բլոկը շուտով կսկսի ցույցեր անցկացնել։

«Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարն էլ իր ելույթի ժամանակ նշել է, որ ԱԱՃԿ-Մուսավաթը ունի ամեն ինչ, բացի փողից։ «Բայց մենք ընդունակ ենք հաղթելու ընտրություններին՝ օգտագործելով մեր այլ պոտենցիալները»։

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են նոյեմբերի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ