News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սնունդը կարող է անմիջական ազդեցություն ունենալ քնի որակի եւ չափանիշների վրա: Ամերիկյան քնի բժշկական ակադեմիայի գիտնականները պարզել են, որ մանրաթելերի օգտագործման կրճատումն ու սննդակարգում հագեցած ճարպերի եւ շաքարի քանակության ավելացումը վատթարացնում է քնի որակը: Մասնավորապես, դա կրճատում է դանդաղ քնի փուլի ժամանակահատվածը, որը շատ կարեւոր է հանգստի եւ ուժերը վերականգնելու համար:

Փոխարենը մանրաթելի մեծ քանակությունն ավելացնում է դանդաղ քնի փուլի համար հատկացվող ժամանակահատվածը: Պարզվել է նաեւ, որ սննդակարգում մեծ քանակությամբ շաքարը հանգեցնում է գիշերը հաճախակի արթնանալուն:

Ըստ Kedem-ի, հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ դիետոլոգների ընտրած սննդակարգով սնված մարդիկ ավելի արագ են քնել: Այսպես, հետազոտության մասնակիցներից միջինը 29 րոպե է պահանջվել՝ ուտելուց եւ խմելուց հետո քնելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ