News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում ոստիկանությունը հետապնդելուց եւ կրակելուց հետո ձերբակալել է 21-ամյա Արթուր Պապյանին: Այս մասին հաղորդում է Los Angeles Times  պարբերականը:

Ըստ պարբերականի`դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ի լույս գիշերը` ժամը 00:04-ի սահմանում, ոստիկանությունը ահազանգ է ստացել 36-ամյա կնոջից, որ տղամարդն իրեն առեւագել է: Կնոջ նկարագրած ավտոմեքենան ոստիկանները նկատել են եւ սկսել են հետապնդել, կարճատեւ հետապնդումից հետո, վարորդը կանգնեցրել է մեքենան, ապա հետընթացով հարվածել պարեկային մեքենային: Այդ պահին ոստիկանները կրակել են:

Արթուր Պապյանը տեղափոսխվել է հիվանդանոց, որից հետո նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողի վրա զինված հարձակման համար: Կինը ոստիկաններին պատմել էր, որ ինքը գիշերը դուրս է եկել երեկույթից, ոտքով ուղեւորվել է տուն, երբ Արթուր Պապյանը կանգնեցրել է իր մեքենան ու առաջարկել նրան մեքենայով տուն տանել, կինը համաձայնել է, սակայն վարորդը այլ ճանապարհով է ընթացել, ապա ըստ կնոջ պատմածի` իր դեմքը ծածկել է ինչ-որ կտորով, ինչից հետո, երբ կինն ուշքի է եկել, տեսել է, որ ընկած է  երկաթգծի մոտ: Նա քայլել է մոտակա խանութը, որտեղից էլ ահազանգել է ոստիկանություն:

36-ամյա կնոջն առեւանգելու փաստը դեռեւս չի հաստատվել, այդ մասով Արթուր Պապյանին մեղադրանք չի առաջադրվել, փոխարենը կինը ձերբակալվել է մարմնավաճառության կասկածանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ