News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Դուք մեր դասական երգարվեստի եւ երաժշտական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից եք: Բարձր գնահատականի են արժանի Ձեր նվիրումը եւ արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ ազգային օպերային արվեստի զարգացման: Դուք իրավամբ համարվում եք քսաներորդ դարի լավագույն տենորներից մեկը եւ այն երջանիկ հայորդիներից եք, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմանններից դուրս:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ