News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանի արեւելյան Շանդուն նահանգում փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 հանքափորների, որոնք այնտեղ են մնացել 36 օր, հաղորդում է «Սինհուան»: Բժիշկների խոսքով, հանքափորները լուրջ վնասվածքներ չեն ստացել եւ կարող են արդեն փետրվարի սկզբին տուն գնալ:

Գիպսի հանքը փլուզվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, որտեղ այդ պահին գտնվում էր 29 հանքափոր: Նրանցից 11-ին կարողացել էին դուրս բերել: Մեկ մարդ մահացել էր, եւս 13-ը համարվում էին անհետ կորած, հաղորդում է Gazeta-ն:

Շուրջօրյա փրկարարական գործողությանը մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանց գործողություններին խանգարում էր անկայուն երկրաբանական շերտը, շմոլ գազի հնարավոր արտահոսքն ու ջուրը: Հանքափորներից 4-ը գտնվում էին ավելի քան 200 մետր խորության տակ:

Ողջ մնացած հանքափորներին դուրս բերելու համար փրկարարները երկու թունել են փորել: Նշվում է, որ այդ տեխնոլոգիան Չինաստանում առաջին անգամ էր կիրառվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ