News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի ոստիկանությունը հունվարի 29-ին ապօրինի կանեփ աճեցնելու եւ թմրանյութերի վաճառքի կասկածանքով  ձերբակալել են ազգությամբ հայ 2 տղամարդու եւ մեկ կնոջ: Այս մասին հաղորդում է mynewsla.com կայքը:

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա Արմեն Սիմոնյանը, 28-ամյա Միքայել Պետրոսյանը եւ նրա կինը՝ 24-ամյա Մարինե Պետրոսյանը ձերբակալվել են նրանց տան խուզարկության ժամանակ: Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ նրանք կապ ունեն 2015թ. թմրանյութերի պատրաստման պարագաների անօրինական վաճառքի մեղադրանքով դատապարտված եւ ստորագրությամբ ազատ արձակված Անդրեյ Հարությունյանի հետ, որը Armenian Power ավազակախմբի անդամ է:

Տան խուզարկության ժամանակ Հարությունյանը չի հայտնաբերվել, սակայն ոստիկանները Գլենդեյլում գտնվող տան բակում հայտնաբերել են մեծ քանակությամբ  կանեփի  թուփ, թմրանյութերի փաթեթավորման պարագաներ եւ 2 կգ փաթեթավորված մարիխուանա, նաեւ ձերբակալվածների մոտից լիցքավորված զենքեր են առգրավվել:

Արմեն Սիմոնյանի մոտ ոստիկանները գտել են կեղծ փաստաթղթեր եւ կրեդիտ քարտեր:

Ձերբակալվածների դեմ մեղադրանք է առաջադրվել ինչպես թմանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ փաստաթղթերի կեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ