News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրաժարվել է մեկնաբանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հակահայկական զեկույցների վերաբերյալ վրացական պատվիրակության քվեարկությունը: (ֆոտոռեպորտաժ)

Այսօր՝ փետրվարի 1-ին, Հայաստանի ՊՆ-ում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ վրացի նախարարը հիշեցրել է, որ ինքն արդեն պատգամավոր չէ, ուստի չի կարող մեկնաբանել նախկին գործընկերների որոշումը:

«Սակայն կարող եմ ասել, որ որոշումների վիճակագրությունը չի խոսում այն մասին, որ հայկական եւ վրացական պատվիրակությունները գոհ են միմյանց քվեարկություններից»,-ասել է Խիդաշելին ու հավելել. «Սա քաղաքականություն է»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում չի ընդունվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը, սակայն ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ