News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չիկագոյում 124 ոստիկանների ոչ իրավաչափ արարքների պատճառով տեղական բյուջեն 34 մլն դոլար է կորցրել: Հենց այդքան են քաղաքային իշխանությունները ստիպված եղել վճարել ոստիկանների կամայականությունների զոհերին՝ դատարանի 2009 թ. որոշումների համաձայն:

Այսօվրա դրությամբ Չիկագոյի ոստիկանությունում մոտավորապես 12 հազար սպա է աշխատում: Վերջին 5 տարում ոստիկանության 134 աշխատակիցների նկատմամբ  դատական գործ է հարուցվել ոչ իրավաչափ գործողությունների պատճառով, ընդ որում միայն մեկ սպայի դեմ 7 գործ են հարուցել, հայտնում է Americaru–ն:

Խոսքը ձերբակալությունների ժամանակ հասցված վնասվածքների, կեղծ կալանքների ու ռասսայական վիրավորանքների մասին է: Հիմա տեղի ոստիկանական բաժանմունքը փորձում է վերականգնել քաղաքացիների վստահությունը ու լուծել աշխատակիցների խնդրահարույց վարքագծի խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ