News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երկրի բարձր պաշտոնատար անձինք արդեն առաջին անգամ չէ, որ իրենց հեռանալը բացատրում են նրանով, որ իրենց մեկ այլ՝ ավելի շահավետ աշխատանք են առաջարկել: Նման վարքագիծը ծիծաղելի է: Այս մասին ՀՀ ԱԺ-ում փետրվարի 1-ին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մարդու իրավունքների նոր պաշտպանի նշանակման մասին քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, իր ասածները վերաբերում են նաեւ մարդու իրավունքների նախորդ պաշտպան Արմեն Հարությունյանին, որն այդ պաշտոնում աշխատել է 2006-2011 թթ.: Մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը նա հայտնել էր, որ իրեն առաջարկել են դառնալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի Կենտրոնական Ասիայի վարչության տարածաշրջանային ներկայացուցիչը: «Նրան նշանակել էր Հայաստանի օրենսդիր մարմինը: Բայց ստացվում է, որ նրա համար Հայաստանն ու Ուզբեկստանը նույն բանն են: Իսկ եթե վաղը նրան ասեն՝ Տյումենում ասֆալտի գործ կա, որտեղ ավելի մեծ փողեր են սպասվում՝ ուրեմն ի՞նչ՝ նա այնտե՞ղ էլ կգնա: Կամ էլ 2014 թ. տարածքային կառավարման նախարարի պաշտոնից փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հեռանալը վարչապետը բացատրեց նրանով, որ նա մասնավոր ոլորտ է գնում: Այսինքն ստացվում է, որ նա ամբողջ կյանքում պատրաստվել էր մասնավոր ոլորտում աշխատելուն, իսկ փոխվարչապետ էր դարձել, քանի որ ուրիշ գործ չուներ: Բայց հենց զանգահարեցին ու մասնավոր ոլորտ կանչեցին՝ մենեջերի աշխատանքի, նա անմիջապես հեռացավ: Եկեք այդ դեպքում բոլորս միասին մի գերէլիտար գրասենյակ գտնենք ու մեր այսպես կոչված ղեկավարությանը այնտեղ ուղարկենք՝ մենեջերներ աշխատելու: Եվ նրանք մեզանից կազատվեն եւ մենք՝ նրանցից»,- ասել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ